Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

ԵՊՀ-ն ընդդեմ երիտասարդ գիտնականների

ԵՊՀ-ն ընդդեմ երիտասարդ գիտնականների
20.07.2024 | 21:20

Բացահայտվեց ԵՊՀ-ի հերթական շահախարդախությունը:

ՈՒրեմն, ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2024 թ. հոկտեմբերին «միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովն» է կազմակերպում:

ԵՊՀ-ի ՈՒԳԸ-ն տեղեկացնում է, որ երիտասարդ գիտնականների աշխատությունները կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում:

Այժմ ամենակարևորը:

Ըստ ԵՊՀ ՈՒԳԸ-ի, իրենց պարբերականն ընդգրկված է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գիտական հրատարակությունների ցանկում: ԲՈԿ-ից հերքում են` նման բան չկա, պարբերականն ընդգրկված չէ ԲՈԿ-ի ցանկում: Ընդ որում, ցանկը հասանելի է, հրապարակված է ԲՈԿ-ի պաշտոնական կայքում:

Քանի որ գիտաժողովը «միջազգային» է, ապա ԵՊՀ-ն «միջազգային» սկանդալից չի խուսափի: Չնայած, ԵՊՀ-ն սկանդալներին սովոր է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4273

Մեկնաբանություններ